Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով նիստում «տուժողներն» ու նրանց իրավահաջորդներն են ցուցմունք տվել ‎| factor.am

factor.am Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ դատարանում ցուցմունք տված «տուժող» Շամիստան Սադիխովի օրինական իրավահաջորդը՝ նրա հայր Աբդուլագա Սադիխովն ասել է, որ իր որդին մահացել է, իբր, հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված խմբավորումների կողմից արձակված կրակի հետևանքով։

Ցուցմունք են տվել նաև այլ «տուժողներ»։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 12-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև