Հիրոշիման նշում Է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը |1lurer.am

1lurer.am  Ճապոնիայի հարավարևմտյան Հիրոշիմա քաղաքում նշվել է ԱՄՆ-ի ատոմային ռմբակոծության 80-րդ տարելիցը: Շատ փրկվածներ մասնակցել են միջուկային զենքի առաջին և դեռևս միակ մարտական կիրառման զոհերի հիշատակի արարողությանը՝ արտահայտելով իրենց դժգոհությունը համաշխարհային առաջնորդներին, որոնք աջակցում են միջուկային զենքին՝ որպես զսպման միջոցի:

Հիրոշիմայի քաղաքապետ Կազումի Մացուին նախազգուշացրել է ռազմական կարողությունների զարգացման և ազգային անվտանգության համար միջուկային զենքի օգտագործմանը հավանություն տալու վտանգի մասին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ն և Ռուսաստանը տիրապետում են աշխարհի միջուկային պաշարների մեծ մասին:

Նա կոչ է արել երիտասարդ սերունդներին գիտակցել, որ նման «սխալ քաղաքականությունը» կարող է հանգեցնել «բացարձակապես անմարդկային» հետևանքների իրենց ապագայի համար:

Արարողության ժամանակ իր ելույթում Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան վերահաստատել է իր կառավարության խոստումը՝ աշխատել առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծման ուղղությամբ։

1945 թվականի օգոստոսի 6-ին Միացյալ Նահանգները Հիրոշիմայի վրա նետել է «Փոքրիկ տղա» անվամբ ատոմային մարտագլխիկ, ինչի հետևանքով սպանվել է 140000 մարդ։ Քանի որ Ճապոնիայի կառավարությունը անվերապահորեն չի հանձնվել Հիրոշիմայի ռմբակոծությունից հետո, ԱՄՆ կառավարությունն օգոստոսի 9-ին նետել է երկրորդ միջուկային ռումբը՝ «Գեր մարդ» անվամբ, Նագասակիի վրա, որը խլել է 70000 մարդու կյանք։

Ճապոնիան հանձնվել է 1945 թվականի օգոստոսի 15-ի, ինչով վերջ է դրվել Երկրորդ համաշխարհային պատերազմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև