44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը 1․5 տարով կազատազրկվի․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը նշել է, որ դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշել է, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։

«Հիշեցնեմ, որ ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում ․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։

Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնեմ, որ Գարիկ Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով։ Հիշեցնեմ, որ պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 17-ին Գարիկ Գալեյանի հերոս որդու՝ Մխիթարի ծննդյան օրն էր և նա չէր կարող չլինել Եռաբլուրում։ Բան չասի, թող ձեր բալեքը ողջ լինեն», – գրել է փաստաբանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև