Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում մեքենայի այրվելու հետևանքով 6 վիրավորից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը․ վարորդը և հինգ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Այրվածքաբանության ազգային կենտրոնից 1lurer.am-ին տեղեկացրել, որ 6 վիրավորից 3-ը անչափահաս են: Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. այս պահին վիրակապման գործընթաց է տեղի ունենում:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 5 վիրավորից 3-ը երեխա են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև