Հրշեջ-փրկարարները կանխել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների հետագա տարածումը

Օգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում: Այս մասին հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, ինչպես հերթապահ, այնպես էլ ազատ հերթափոխից հրշեջ-փրկարարներ, ովքեր օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ձեռնարկելով հրդեհաշիջման արդյունավետ և նպատակաուղղված գործողություններ, ինչի արդյունքում էլ հրդեհներն ամբողջությամբ մարվել են։

Կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից բնակավայրեր և անտառային հատվածներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ոստիկանության պարեկային, էկոպարեկային ծառայությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։

Երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։

Զգուշությունն ու պատասխանատվությունը կրակի դեմ պայքարում առավել քան երբևէ կարևոր են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև