ՔԿ պաշտոնյա Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել | azatutyun.am

azatutyun.am ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից: Հավելեցին, որ օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի:

Նա Քննչական էր տեղափոխվել Գլխավոր դատախազությունից, երեք տարի զբաղեցրել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Գևորգ Բաղդասրայանի ղեկավարած վարչությունն է քննում ընդդիմադիրների, մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերը:

Բաղդասարյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործով դատախազն է եղել մի քանի տարի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև