Մեծ առաջընթաց է գրանցվել. Թրամփը՝ Ուիթքոֆ-Պուտին հանդիպման մասին | armenpress.am

armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social հարթակում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Սթիվ Ուիթքոֆի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանն՝ այն անվանելով արդյունավետ։

«Իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը քիչ առաջ շատ արդյունավետ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մեծ առաջընթաց է գրանցվել»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հանդիպումից հետո զրուցել է եվրոպացի մի քանի դաշնակիցների հետ և նրանց տեղեկացրել հանդիպման ընթացքի մասին։

«Դրանից հետո ես խոսել եմ եվրոպացի մեր որոշ դաշնակիցների հետ։ Բոլորը համաձայն են, որ այս պատերազմը պետք է ավարտվի, և առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- գրառումը եզրափակել է նա։

Կրեմլում Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նույնպես օգտակար և կառուցողական են անվանել։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև