tert.am Ուիթքոֆֆի Մոսկվա այցից հետո խոսեցի նախագահ Թրամփի հետ։ Մեր գործընկերների համատեղ դիրքորոշումը բացարձակապես պարզ է՝ պատերազմը պետք է ավարտվի։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Եվրոպացի առաջնորդները զանգահարեցին։ Ես շնորհակալ եմ նրանց աջակցության համար։ Քննարկեցինք այն, ինչ խոսվել էր Մոսկվայում»,-ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Ուիթքոֆֆ-Պուտին հանդիպման ժամանակ զգալի առաջընթաց է գրանցվել։