shantnews.am Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների զինված ուժերը օգոստոսի 18-28-ը կանցկացնեն ամենամյա «Ուլչի ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։
Երկու երկրների զինված ուժերի ներկայացուցիչները նշել են, որ զորավարժությունները կարտացոլեն իրատեսական սպառնալիքները և նախատեսված են դաշնակիցների մարտական պատրաստվածությունը բոլոր ոլորտներում բարձրացնելու համար։
«Զորավարժությունները կնպաստեն Կորեայի Հանրապետության կառավարության շրջանակներում միջգերատեսչական համակարգմանը՝ ազգային ճգնաժամային կառավարման հմտությունները, քաղաքացիական պաշտպանության արձագանքման հմտությունները և կիբերանվտանգությունը ամրապնդելու համար», – նշել են երկու երկրների զինվորականները։
Նրանց խոսքով՝ «Ուլչի Ազատության Վահանը» կնպաստի Հարավային Կորեայի կառավարության ավելի լավ պատրաստվածությանը ռազմական գործողությունների համար: «Ուլչի Ազատության Վահանի» ընթացքում Հարավային Կորեան ավանդաբար անցկացնում է քաղաքացիական պաշտպանության վարժանքներ, այդ թվում՝ ազգային մակարդակով, երբ կիրառվում են օդային հարձակման մասին ահազանգեր: