Իրանը և ԱԷՄԳ-ն կքննարկեն համագործակցության շրջանակը գործակալության պատվիրակության այցի ընթացքում | shantnews.am

shantnews.am Իրանի իշխանությունները և Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները մտադիր են քննարկել հնարավոր համագործակցության շրջանակը կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«Այցի հիմնական նպատակը կլինի քննարկել, թե ինչպես կարող է Իրանը շարունակել համագործակցությունը գործակալության հետ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ հաշվի առնելով խորհրդարանի նոր օրենքը համագործակցության դադարեցման մասին։

Քննարկվող հարցերի թվում են գործակալության կողմից ստուգումներ անցկացնելու հարցումներ ներկայացնելու ընթացակարգը, դրանց Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից քննարկման գործընթացը և դրանց արձագանքելու եղանակը», – ասել է նա Թեհրանի հեռուստաալիքի եթերում։

Ինչպես ընդգծել է նախարարը, ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալի այցի ընթացքում Իրանի միջուկային օբյեկտների որևէ ստուգում չի իրականացվելու, դրա համար որևէ թույլտվություն չի տրվել և չի տրվելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև