ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ը:
Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է.
17 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության.
7 դեպք՝ խարդախության.
6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու.
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության.
3 դեպք՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման.
2-ական դեպք՝ փաստաթուղթ կեղծելու, գրավառուին վնաս պատճառելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու:
Բացահայտվել են նաև սպանության փորձի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի իրացման, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։