Կառավարությունը «Վիվա Արմենիա»-ում իր բաժնետոմսերը վաճառելու գործընթաց է սկսում |armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։

Համապատասխան որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարությունը օգոստոսի 7-ի նիստում։

Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։

Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։

ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։

2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև