ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա ընկերոջ՝ Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից /Յեզգատյան/ պահանջել է խոշոր չափերով կաշառք։