Շիրակավան գյուղում երկաթե կոնստրուցիաներն ընկել են 39-ամյա բանվորի վրա. նա մահացել է

Շիրակի մարզի Շիրակավան գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքում երկաթյա կոնստրուցիաները պոկվել են վերամբարձ կռունկից և ընկել 39-ամյա բանվորի վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Քննչական կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև