Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ պրագմատիկ համագործակցություն զարգացնել. ՌԴ ԱԳՆ | 1lurer.am

1lurer.am  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ առողջ պրագմատիկ համագործակցություն զարգացնել այն ոլորտներում, որոնք ձեռնտու են երկու կողմերին էլ: Նրա խոսքը մեջբերել է Известия-ն:

«Վրացական կողմը, որքան հիշում եմ, մի շարք հայտարարություններ է արել այն մասին, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի հետ հարաբերությունների ապագան։ Մենք պատրաստակամ ենք Վրաստանի հետ զարգացնելու առողջ պրագմատիկ համագործակցություն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երկու կողմին էլ, և պատրաստ ենք Թբիլիսիի հետ շարժվել երկկողմ կարգավորման ճանապարհով»,- ասել է Գալուզինը պարբերականի հետ հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ այժմ «Թբիլիսին պետք է որոշի իր հետագա գործողությունները»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև