Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է կենսաբազմազանության ոլորտում 2025 թվականի 1-ին կիսամյակի վերահսկողության արդյունքները։
Տեսչական մարմնից հայտնում են, որ իրականացվել է’ 4 ստուգում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 3 մասնաճյուղում։
Արձանագրվել է ՝ 703 իրավախախտում, 5,466 ապօրինի հատված ծառ, 3,040․7խմ ապօրինի փայտանյութ։ Կիրառվել է ՝ 176 վարչական տույժ, 17,890,000 դր․ տուգանք։ Հաշվարկվել է՝ 428,946,680 դր․ պատճառված վնաս։
Վայրի կենդանիների արտահանման, պահման պայմանների խախտման և ապօրինի որսի 14 դեպքով՝ 115 կենդանի, որից 5 կարմիրգրքյան գորշ արջ տեղափոխվել է կենդանիների ապաստարան։ 1 կարմիրգրքյան բեզոարյան այծ տեղափոխվել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կացարան։
Առգրավվել է’ 7 հրացան, 22 փամփուշտ, 20 լողամիջոց, 248 ձկնորսական ցանց, 202 դեպքով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։