factor.am Միացյալ Նահանգները կրկնապատկել է պարգևի չափը տեղեկությունների համար վարձատրությունը, որը կօգնի ձերբակալել Վենեսուելայի Նախագահ Նիկոլա Մադուրոյին։ Դրա համար Վաշինգտոնը 50 միլիոն դոլար է սահմանել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
Այս տարվա հունվարին ԱՄՆ-ի կողմից սահմանվել էր 25 միլիոն դոլարի չափով պարգև:
Վենեսուելան դատապարտել է ԱՄՆ-ի այս որոշումը։
«Մենք մերժում ենք այս կոպիտ քաղաքական քարոզչական արշավը»,- հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Իվան Հիլը:
Կարակասը 2019 թվականին խզել է դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է ճանաչել Մադուրոյի հաղթանակն ընտրություններում: Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել և Վենեսուելայի նկատմամբ նավթի էմբարգո սահմանել։
2020 թվականին պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մադուրոյին ու Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրել էր «թմրանյութերի ահաբեկչության» համար և երկրի նախագահին բռնելու համար 15 միլիոն դոլար սահմանել։
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը Մադուրոյին մեղադրում է Cártel de los Soles նարկոկարտելը ղեկավարելու մեջ։
Հայտարարելով պարգևի նոր չափի մասին՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Պեմ Բոնդին ասել է, որ Մադուրոն օգտագործում է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ», որպեսզի «մահացու թմրանյութերն ու բռնությունն» ԱՄՆ հասնեն։