Իրակլի Կոբախիձե. Մեր կողմից այսպես կոչված անկախության ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի ճանաչում հնարավոր չի լինի, ցանկացած կոչ, որը ակնարկում է դրա մասին, կտրականապես անընդունելի է | 1tv.ge

 1tv.ge «Մեր կողմից ոչ ուղիղ, ոչ էլ անուղղակի այսպես կոչված անկախության ճանաչում չի կարող լինել, և ցանկացած կոչ, որը նման բան է ենթադրում, մեզ համար կատեգորիկ անընդունելի է», – այս մասին լրագրողի հարցին ի պատասխան, որը վերաբերում էր անզենության համաձայնագրի մասին Ալան Գագլոևի կոչին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ տարածքային ամբողջականության վերականգնման միակ ուղին խաղաղ ճանապարհն է, և որևէ այլ համաձայնագրի կամ փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող։

«Այս կոչը մեզ համար լուրջ չէ։ Ինչ վերաբերում է անզենությանը, մենք հայտարարում ենք միայն մեկ բան՝ տարածքային ամբողջականության վերականգնման միակ ուղին խաղաղ ճանապարհն է, և, բնականաբար, որևէ այլ համաձայնագրի կամ փաստաթղթի մասին խոսք լինել չի կարող։ Այնտեղ Զախարովան ինչ–որ բան է ասում, այնտեղ Կուբիլյուսը ինչ–որ բան է ասում, դուք մի հետապնդեք նրանց հայտարարությունները։ Կուբիլյուսը բացահայտ թշնամաբար է տրամադրված մեր ազգային շահերի հանդեպ, այս բոլոր տարիների ընթացքում վրաց ժողովրդի թշնամանքից բացի ոչինչ չի արել։ Մեզ համար նման կոչերը լիովին անընդունելի են։ Մեր կողմից ոչ ուղիղ, ոչ էլ անուղղակի այսպես կոչված անկախության ճանաչում չի կարող լինել, և, հետևաբար, ցանկացած կոչ, որը նման բան է ենթադրում, մեզ համար կատեգորիկ անընդունելի է», — ասել է վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև