Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին, News.am-ի փոխանցմամբ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ օգոստոսի 7-ի երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով: