«Ադրբեջանի լիարժեք հասանելիություն Նախիջեւան տարածքին՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությանը». Թրամփը՝ Թրամփի ուղու մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցությունը» հատուկ տարանցիկ տարածք է, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ իր Նախիջեւան տարածքին՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությանը: Այս մասին Փաշինայն-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«35 տարի նրանք կռվել են, բայց հիմա ընկերներ են եւ ընկերներ են լինելու երկար ժամանակ:

Մեծագույն պատիվ է բոլորին ողջունելու Սպիտակ տանը այս պատմական գագաթնաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ինձ համար իսկապես մեծ ուրախություն է:

Ես ուզում եմ շնորհավորել տեսլական ունեցող այս երկու անձանց՝ վարչապետ Փաշինյանին եւ նախագահ Ալիեւին Վաշինգտոն գալու համար, որպեսզի ստորագրեն այս պատմական նշանակության հռչակագիրը:

Հայաստանը եւ Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, բացել առեւտրային, ճանապարհորդական, դիվանագիտական հարաբերությունները, հարգել միմյանց ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ խիստ կարեւոր բաներ:

Կարծում եմ՝ հրաշալի հարաբերություններ եք ունենալու, կասկած չկա, եթե ոչ, ապա ինձ զանգեք, եւ ես կշտկեմ ամեն ինչ:

Այս հռչակագրով նախատեսվում է այն, ինչ իրենք են անվանել… Ի միջի այլոց, ինձ համար մեծ պատիվ է, ես չեմ խնդրել, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության», որը հատուկ տարանցիկ տարածք է, որը թույլ կտա Ադրբեջանին լիարժեք հասանելիություն ստանալ իր Նախիջեւան տարածքին՝ միաժամանակ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությանը:

Նրանք այսպիսով կկարողանան իսկապես ապրել եւ աշխատել միասին, զարմանահրաշ է, շատ կարեւոր տարածք է կարծում եմ ձեզ համար: Հայաստանը նաեւ բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ–ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, որը կարող է մինչեւ 99 տարի ժամկետով երկարաձգվել, խոստացել են դրանից հետո էլ երկարաձգել 99 տարով:

Մենք ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում ամերիկյան ընկերությունների կողմից, որոնք անհամբեր սպասում են մուտք գործել այս երլու երկրներ եւ մեծ գումար ծախսել, ինչը տնտեսական օգուտ կբերի մեր երեք պետություններին: Բացի դրանից՝ ԱՄՆ–ն ստորագրում է երկկողմ համաձայնագիր երկու երկրների հետ՝ ընդլայնելու համագործակցությունը էներգետիկայի, առեւտրի եւ տեխնոլոգիաների ոլորտում», – հայտարարել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև