Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հռչակագիր ստորագրեցին «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity)․ այն հայտնի կլինի TRIPP հապավմամբ։
ՀՀ վարչապետը, ԱՄՆ նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հռչակագիրը ստորագրեցին Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպումից հետո։
ԱՄՆ նախագահը ստորագրեց որպես վկա, իսկ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, ստորագրելով փաստաթուղթը, հաստատեցին իրենց ուղին դեպի խաղաղություն, բարեկեցություն և կայունություն։