Ձեռնպահ կմնամ այդ քննարկումների արդյունքների մասին որևէ բան ասել, քանի դեռ արդյունք չկա․ Նիկոլ Փաշինյանը՝ գերիների հարցի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով գերիների հարցին, նշեց, որ ձեռնպահ կմնա այդ քննարկումների արդյունքների մասին որևէ բան ասել, քանի դեռ արդյունք չկա։

«Չկա էդպիսի բանակցություն, որտեղ մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում։ Այդ թեման քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում։  Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի։ Քանի դեռ արդյունք չկա, ուրեմն, ցավոք, արդյունք չկա։ Քանի դեռ տեղի չի ունեցել այն, ինչ մենք սպասում ենք, մենք պետք է ընկալենք էնպես, որ արդյունք չկա։

Մենք պետք է հասկանանք, որ հումանիտար հարցերը առանձին վերցրած լուծում չունեն, էս պատմական առաջընթացը, որ արձանագրում ենք, հենց դա է բերելու խնդիրների լուծմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների լուծմանը, որոնք, պարզ է, ունեն բարդություններ, եթե բարդություններ չունենային, վաղուց լուծված կլինեին», – նշեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև