hetq.am Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը չպետք է ձգձգվի, եթե փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է կողմերի կողմից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, պետք չէ ժամանակ կորցնել։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է ձգձգվի»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ը պատմական օր է Բաքվի և Երևանի հարաբերություններում և շատ դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցածը նույնպես շատ կարևոր կլինի ողջ տարածաշրջանի համար, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում», – ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հույս ունի, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության պարագայում, «կբացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ «Հակառակ պարագայում դա անհարգալից կլինի առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»,- շարունակել է Ալիևը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։