Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Օգոստոսի 9-ին, ժամը 03:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցի շենքերից մեկի բակում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։03-ին, մարվել՝ 04։14-ին։

Այրվել է «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և ջերմահարվել՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը՝ մասամբ․ տուժածներ չկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև