tert.am Իրան Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Կովկասի տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ․
«Իրան Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանի ընթացիկ գործընթացներին և երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ գտնվում է շփման մեջ այս զարգացումների կապակցությամբ։ Անվիճելի է, որ Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շահավետ են տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Իրան Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման փաստը, այս իրադարձությունը գնահատում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Իրանը մտահոգություն է հայտնում ցանկացած ձևով և կերպով իրականացվող արտաքին միջամտությունների հնարավոր բացասական հետևանքների կապակցությամբ, հատկապես՝ համատեղ սահմանների հարևանությամբ, որոնք կարող են խաթարել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Իրան Իսլամական Հանրապետությունը, միաժամանակ շեշտելով իր ազգային իրավունքների և շահերի ապահովման նպատակով բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցների կիրառման անհրաժեշտությունը, համոզված է, որ հաղորդակցման ուղիների ստեղծումն ու տրանսպորտային ցանցերի ապաշրջափակումը կարող են ծառայել տարածաշրջանի ժողովուրդների կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ դրանք իրականացվեն փոխադարձ շահերի շրջանակներում, հարգելով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և առանց արտաքին միջամտության։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։