civilnet.am Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի արդյունքում Հայաստանն ստանում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ, որը չէր ունեցել 30 տարի։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ նախագահներ Իլհամ Ալիևի և Դոնալդ Թրամփի փաստաթղերի ստորագրումից հետո՝ պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին։
Ադրբեջանի հետ կապուղիների ապաշրջափակումը և ԱՄՆ-ի մասնակցությունը այդ գործընթացում, ըստ Փաշինյանի, պետք է դիտարկել ոչ թե Իրանի և Ռուսաստանի շահերի հետ կապված խնդիրների, այլ՝ նոր տնտեսական համագործակցության հնարավորությունների բացման տեսակետից։
Վարչապետը հիշեցրել է, որ այս պահին Հայաստանի երկաթուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո և նշել է. «Գուցե Ռուսաստանը հետաքրքրվի ներդրում կատարելու Իջևան-Հրազդան, Իջևան-Ղազախ երկաթուղիների վերականգնման հարցում։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը»։
Փաշինյանի խոսքով՝ ստորագրված փաստաթղթերով Հայաստանը նաև ստանում է երկաթուղային կապ Իրանի հետ, ինչը, ըստ նրա, «շատ կարևոր է, քանի որ նախկինում նման կապ չենք ունեցել»։
«Մենք երկաթուղային կապ կունենանք նաև Կենտրոնական Ասիայի հետ, ինչպես նաև լաստանավային սցենարով։ Չինաստանն արդեն ստանում է նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արեւմուտք, որը նախկինում չուներ։ Այսպիսով, շատ էական է, թե հարցին ինչ դիտանկյունից ենք մոտենալու»,- նշել է վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։