Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար․ Կոբախիձե |tert.am

tert.am Վրաստանը ողջունում է այս պատմական պահը Հայաստանի և Ադրբեջանի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար։ Այս մասին իր X-ում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Շնորհավորում ենք Դոնալդ Թրամփին, Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին այս հաջողության՝ դարակազմիկ խաղաղության համաձայնագրի կնքման և տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի բացման կապակցությամբ: Վրաստանը միշտ հանդես է եկել տարածաշրջանային խաղաղության եւ համագործակցության օգտին եւ շարունակելու է վճռականորեն աջակցել նրանց»,-գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև