Վելայաթի․«Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը»

«Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի»,- մեկնաբանելով Վաշինգտոնում եռակողմ հռչակագրի ստորագրումն այսօր «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

«Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհաքաղաքական կետերից մեկն է և այդ անցումը ոչ թե Թրամփի սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար», – ասել է իրանցի պաշտոնյան:

Վելայաթիի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը փոխում է տարածաշրջանում ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակը, հանգեցնում է սահմանների փոփոխության և միտված է Հայաստանի մասնատմանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև