tert.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։
Նրանք քննարկել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի նշանակությունը, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչը։