Օգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ բնակիչներին հորդորելով չանհանգստանալ։