armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթերով միս ու արյուն է ստանում ռազմավարական գործընկերությունը, որն այս տարվա հունվարին հաստատվել էր երկու երկրների միջև։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Հայաստանն ու Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ին երեք կարևոր փաստաթուղթ են ստորագրել, որոնցից առաջինը վերաբերել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացմանը, երկրորդը՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը, ի դեպ այս ուղղությամբ ԱՄՆ-ն շատ քիչ երկրների հետ նման ֆորմատի փաստաթղթեր ունի կնքած։ Երրորդը, իհարկե, վերաբերել է էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը և խորացմանը։ Ըստ էության, երեք փաստաթղթերն էլ, որոնք կնքվել են Վաշինգտոնում,ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի դիմակայունության և տնտեսական զարգացում ապահովելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։