armenpress.am Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հարյապետյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում վերջին օրերին Վաշինգտոնում էր, մանրամասներ է ներկայացրել այցի ընթացքում ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրից, որը վերաբերում է արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցությանը։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ Վաշինգտոնում երկու հիմնական իրադարձություն է տեղի ունեցել, որոնք ուղիղ կերպով առնչվում են Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, ինժեներական ոլորտի զարգացման, նորարարություններ խթանմանը։
«Առաջինը երկու երկրների ղեկավարների ստորագրած փոխըմբռնման հուշագրերն են, որոնցից մեկը վերաբերում էր արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտին, մեզ համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող երկու ուղղությունների համատեքստում Հայաստանի և ԱՄն-ի միջև համագործակցությունը խորացնելուն։ Հաջորդը իմ և Սպիտակ տան տեխնոլոգիաների և գիտության հարցերով գրասենյակի տնօրեն և տեխնոլոգիաների և գիտության հարցերով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Մայքլ Կրացոսի հանդիպումը։ Թե հուշագիրը, թե մեր հանդիպումը մի քանի կարևոր արձանագրման մասին էին։ Նախևառաջ թեման հիմնականում վերաբերում էր կիսահաղորդիչների էկոհամակարգի զարգացմանը Հայաստանում։ Սա նշանակում է, որ ամերիկյան ընկերությունները, որոնք համագործակցություն ունեն հայկական ինժեներական ընկերությունների հետ, խորացնում են այդ համագործակցությունը»,- ասել է Հայրապետյանը։
Նա մանրամասնեց, որ խոսքը գնում է տարատեսակ կոմպոնենտների ներմուծման մասին, որոնք անհրաժեշտ են կիսահաղորդիչների նախագծման և նախատիպավորման համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։