Սահակաշվիլի. ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագիրն աշխարհաքաղաքական աղետ է Վրաստանի համար | news.am

news.am Վրաստանի համար տեղի է ունեցել վատթարագույն աշխարհաքաղաքական աղետը։ Այս մասին սոցցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Իմ օրոք Վրաստանի բարգավաճումը հիմնված էր տարանցիկ դերի վրա, որը մենք առաջին անգամ ձեռք բերեցինք Շևարդնաձեի ժամանակներում և խորացրինք իմ օրոք, զբոսաշրջության և մեր՝ ժողովրդավարության կարգավիճակի վրա, ինչը մեզ հատկապես գրավիչ դարձրեց ներդրումների համար։

Դրան նպաստում էին նաև իմ օրոք հաստատված լայն միջազգային կապերը և սրընթաց եվրաատլանտյան ինտեգրման մեկնարկը։ Այս չորս գործոններն ապահովեցին մեր անվտանգությունը, պաշտպանեցին մեր տարանցիկ դերը և հատկապես մեր ժողովրդավարական համակարգը. 2008 թվականին Բուշն ուղարկեց 6-րդ նավատորմը։

Իվանիշվիլին ոչնչացրեց վրացական ժողովրդավարությունը, մեկուսացրեց Վրաստանին իր գլխավոր դաշնակիցներից, և այժմ այս ամենի պատճառով մենք կորցնում ենք մեր տարանցիկ հանգույցի դերը։

Այսօր ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան միջազգային պայմանագրի ստորագրումը, որի համաձայն ԱՄՆ-ն 100 տարով վարձակալում է Զանգեզուրի միջանցքը, բացում է Եվրոպայից Չինաստան տանող նոր տարանցիկ միջանցք՝ այս անգամ շրջանցելով Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև