Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ձեռքբերումը | factor.am

factor.am

Հռոմի պապը հույս ունի, որ այն կնպաստի Կովկասում խաղաղությանը, հաղորդում է Vatican News-ը:

«Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության մասին համատեղ համաձայնագրի կնքման կապակցությամբ։ Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղությանը», – հայտարարել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտից հետո:

Հիշեցնենք՝ Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև