ՆԳՆ-ն ընդունել է կապանցիների խնդրանքը. կտեղադրվի արագաչափ | 1lurer.am

1lurer.am  Կապանի մի խումբ բնակիչներ և ավագանու ՔՊ անդամներ օրեր առաջ դիմել էին ՆԳ նախարարին Կապանի Բաղաբերդ և Ավետիսյան փողոցներում արագաչափ սարքեր տեղադրելու խնդրանքով:

«Դիմումը քննարկվել է և ընդունվել: Հրատապ կարգով Բաղաբերդ 1 հասցեում կտեղադրվի արագաչափ սարք»,- 1lurer.am-ին ասել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա նաև հայտնել է, որ մյուս հատվածներում ևս իրականացվում են աշխատանքներ, որոնց արդյունքների վերաբերյալ հետագայում կհայտնեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև