factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ես շնորհավորեցի պարոն նախագահին և Ադրբեջանի ողջ ժողովրդին՝ նախագահ Թրամփի օգնությամբ Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և հուսալի անվտանգության համար։ Աշխարհը չափազանց դրական ընդունեց Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումը։ Մենք հույս ունենք, որ ամեն ինչ կստացվի»,-նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ բոլորը հավասարապես վճռական են պատերազմն իսկապես դադարեցնելու և արդյունավետ դիվանագիտություն վարելու հարցում։
«Մենք քննարկեցինք Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների հետ փոխգործակցությունը, ինչպես նաև հիմնական սկզբունքները, որոնք կարող են մոտեցնել խաղաղությանը։ Ես շնորհակալ եմ մեր ժողովրդի և պետականության աջակցության համար։ Կարևոր է, որ աշխարհի համատեղ ջանքերը վերջապես ստիպեն Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները և ագրեսիան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։