Օգոստոսի 10-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկից ծուխ է նկատվում, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Volvo» , «Nissan», «Hyundai» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ «Volvo» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» և «Volvo» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։