Իրանի արտգործնախարարն ու նախագահը՝ հայ-ադրբեջանա-ամերիկյան հռչակագրի մասին | azatutyun.am

azatutyun.am Միջանցքի թեման «մի կողմ է դրվել», և «խոսքը վերաբերում է տարանցիկ ճանապարհին», որը կանցնի Հայաստանի տարածքով՝ այդ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո, պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նա շեշտել է, որ այնուամենայնիվ, ինչպես Արտգործնախարարության հայտարարության մեջ է ասված, ցանկացած օտարերկրյա ներկայություն տարածաշրջանում կարող է բացասաբար ազդել խաղաղության և կայունության վրա, իսկ ամերիկյան ընկերության ներկայությունը մտահոգիչ է:

Արաղչին ասել է, որ այդ մասին մշտապես խոսել են և խոսելու են թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ։

Նա ավելացրել է, որ Թեհրանի դիրքորոշումը տարածաշրջանում նույնպես հստակ է՝ պաշտպանում են բոլոր երկրների լիակատար ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, չեն ընդունում միջազգային սահմանների փոփոխություն։

Արաղչին հայտնել է, որ վաղը հեռախոսազրույց է ունենալու իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ, նախատեսված է զրույցում նաև վարչապետ Փաշինյանի հետ: Հաջորդ շաբաթ Իրան է այցելելու ՀՀ փոխարտգործնախարարը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս անդրադարձել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային, ասելով, որ «սա այն միջանցքը այն չէ, ինչ լրատվամիջոցներում չափազանցված է»: Նա շեշտել է, որ Իրանի պահանջները բավարարված են, հաղորդում է Mehr գործակալությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև