Վաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջից։
Հիշեցնենք՝ եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։Հրապարակվել է հռչակագրի տեքստը։