factor.am Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, նախքան Թրամփի հետ բանակցությունները, «անարդյունավետ» կլիներ։
«ԱՄՆ նախագահը պետք է այս երկուսին նստեցնի միասին։ Մենք, իհարկե, կխոսենք ուկրաինացիների հետ, ես այսօր առավոտյան նրանց հետ շփվել եմ, Մարկո (Ռուբիո-խմբ․) նույնպես շփվել է։ Այդ զրույցը շարունակում է մնալ բաց։ Բայց ամենակարևորը՝ նախագահը պետք է ստիպի նախագահ Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ նախագահ Զելենսկու հետ և լուծել նրանց տարաձայնությունները։
Իհարկե, մենք դատապարտում ենք ներխուժումը, մեզ դուր չի գալիս ընթացիկ իրավիճակը, բայց անհրաժեշտ է հասնել խաղաղության։ Իսկ դա անելու միակ հնարավորությունը՝ նստել և զրուցել։ Չի կարելի մատն ուղղել ինչ-որ մեկի վրա և ասել. «Դու սխալ ես։ Մենք ճիշտ ենք»», -նշել է ԱՄՆ փոխնախագահը։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «վերջ տալ» Ուկրաինային տրվող ռազմական ֆինանսավորմանը և պատերազմն ավարտել ներկայիս շփման գծի վրա։