1lurer.am Ամերիկյան կողմը դադարեցնում է ուկրաինական հակամարտության ֆինանսավորումը։ Այս մասին կիրակի՝ օգոստոսի 10-ին, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է հասնել հակամարտության խաղաղ լուծման։
«Եթե եվրոպացիները ցանկանում են նախաձեռնություն ցուցաբերել և զենք գնել ամերիկյան արտադրողներից, մենք դեմ չենք դրան, բայց մենք ինքներս այլևս չենք ֆինանսավորի դա», – ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։