shantnews.am Իրանի իշխանությունները օգոստոսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրենի տեղակալի հետ կքննարկեն հնարավոր համագործակցության շրջանակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Օգոստոսի 11-ին բանակցություններ կանցկացվեն ԱԷՄԳ-ի հետ՝ համագործակցության շրջանակը որոշելու համար։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը կժամանի Թեհրան», – նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։
Ինչպես ճշտել է արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ չեն նախատեսվում մինչև կողմերը համաձայնության չգան։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։
Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ դրա սրումից ինը օր անց՝ հարվածելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։
Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվեց Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազայի՝ Կատարի Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել հրադադար հաստատելու հարցում։ Այն ուժի մեջ մտավ հունիսի 24-ին։