Բաքուն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու համար | 1lurer.am

1lurer.am  Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են ադրբեջանական SOCAR-ի նավթաբազայի և Ուկրաինայի տարածքում գտնվող ադրբեջանական մյուս օբյեկտների, ինչպես նաև ադրբեջանական գազն Ուկրաինա տեղափոխող գազակոմպրեսորային կայանի ուղղությամբ «Ռուսաստանի թիրախային ավիահարվածների» մասին:

Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը օգոստոսի 10-ին՝ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցից հետո: Կողմերը վստահություն են հայտնել, որ ռուսական հարձակումները չեն հանգեցնի էներգետիկայի ոլորտում Բաքվի ու Կիևի միջև համագործակցության դադարեցմանը:

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը Ռուսաստանը հարվածել է ուկրաինական գազակոմպրեսորային կայանին Օդեսայի մարզում՝ ուկրաինա-ռումինական սահմանի մոտ։ Այն գազ է մատակարարել ԱՄՆ-ից, իսկ թեստային կարգով՝ Ադրբեջանից։

Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR պետական ընկերության նավթաբազայի վրա: Ի հետևանք՝ հրդեհ է բռնկվել, վնասվել է դիզվառելիքի խողովակաշարը: SOCAR-ն ամբողջ Ուկրաինայում ունի մոտ 60 բենզալցակայան, ինչպես նաև մի քանի նավթաբազա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև