Միացյալ Նահանգներն արդեն 5 պատերազմ է կանգնեցրել, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը: «Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի մեջ էին 37 տարի: Ռուսաստանը փորձում էր կարգավորել այդ հարցը: Իսկ մենք դա արեցինք»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը և օգոստոսի 15-ին Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը՝ նա նշել է, որ դրական արդյունքներ է ակնկալում: «Ես Պուտինին կհամոզեմ դադարեցնել Ուկրաինայում պատերազմը»,- շեշտել է նա, հավելելով՝ ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում չի բացառում, որ Միացյալ նահանգները կդադարեցնի դիվանագիտական ջանքերը: «Պուտինի հետ հանդիպման առաջին իսկ րոպեներից ես կհասկանամ՝ հնարավո՞ր է գործարք, թե ոչ»,- նշել է նա:
Հակամարտության կարգավորման համատեքստում նա չի բացառել, որ կարող է խոսք գնալ տարածքների փոխանակման վերաբերյալ: «Ռուսաստանն օկուպացրել է որոշ կարևոր տարածքներ, և մենք կփորձենք դրանց մի մասը վերադարձնել Ուկրաինային»,- նշել է Թրամփը: