Գերմանիան պահանջել է Իսրայելից բացատրություն Գազայում լրագրողների սպանության վերաբերյալ | shantnews.am

shantnews.am Բեռլինը դատապարտում է Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում լրագրողների վրա հասցված հարվածները, և Իսրայելի իշխանությունները պետք է բացատրություն տան «Ալ Ջազիրա» և «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակիցների սպանության համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Յոզեֆ Հինտերսիրը։

Երկուշաբթի օրը ավելի վաղ «Ալ Ջազիրա»-ն հայտնել էր, որ իր հինգ աշխատակիցներ, այդ թվում՝ լրագրող Անաս ալ-Շարիֆը, զոհվել են Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների վրանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։

Գազայի իշխանությունները հայտնել են, որ հարվածի հետևանքով զոհվել է նաև պաղեստինյան «Սահաթ» լրատվական պորտալի աշխատակից Մոհամմեդ ալ-Խալիդին: Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտնել են ալ-Շարիֆին հարված հասցնելու մասին:

«Մենք դեռևս չունենք մեր սեփական տվյալները դեպքի վերաբերյալ։ Սակայն ակնհայտ է, որ եթե Իսրայելն ասում է, որ հարվածը ուղղված է եղել կոնկրետ անձի դեմ, ապա, նախ պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչու են մահացել հինգ գործընկերներ։

Նաև բացարձակապես պարզ է, որ Իսրայելը պետք է բացատրի, թե ինչպես կարող է նույնիսկ արդարացնել լրագրողի պաշտպանության կարգավիճակի կորուստը»,-րագրողներին ասել է Հինտերսիրը Գերմանիայի կաբինետի ճեպազրույցի ժամանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև