Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 07։29-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին բախվել են Nissan, Opel և Fiat մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, Nissan և Opel մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնությանը․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև