Կատարի էմիրը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Վերջինս շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ, ողջունել Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղման ջանքերը։ Կողմերն ընդգծել են այդ հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարումը։

Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության մասին պայմանավորվածությունը դրական ազդեցություն կունենա Միջին միջանցքի թողունակության վրա։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Սիրիա ադրբեջանական գազի մատակարարամանը: Նշվել է, որ դա հնարավոր է դարձել Ադրբեջանի, Թուրքիայի, Կատարի և Սիրիայի միջև գործակցության արդյունքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև