Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի միջնորդությունը Բաքվի դատարանը չի բավարարել | armeniasputnik.am

armeniasputnik.am Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով հերթական նիստը»:
Հերթական «դատական նիստում» Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դատալեզվաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ դիմեց դատարանին։ Նրա խոսքով` քրեական գործով մեղադրական եզրակացության մեջ ռուսերեն թարգմանության արդյունքում կան մի շարք հակասական կետեր:
Վարդանյանը պաշտպանեց Բերմանի միջնորդությունը, սակայն մեղադրող դատախազը և «տուժողները» դատարանին խնդրեցին չբավարարել այն:
Խորհրդակցությունից հետո դատավորը, հրապարակելով որոշումը, հայտարարեց, որ միջնորդությունը չի բավարարվել։ Այնուհետև դատարանը լսեց «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները:
«Դատական հաջորդ նիստը» տեղի կունենա օգոստոսի 19-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև