Հեռախոսազրույց են ունեցել Մարկո Ռուբիոն և Սերգեյ Լավրովը | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ Ռուբիոն և Լավրովը քննարկել են ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու միջոցառման հաջող անցկացումը։

Թրամփ – Պուտին բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը Ալյասկայում:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև