hetq.am Օգոստոսի 12-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն՝ նշելով, որ մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության մեջ մի քանի անհամապատասխանություններ կան։ Ռուբեն Վարդանյանը միացել է միջնորդությանը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտնել է, որ մերժում է միջնորդությունը։ Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ քրեական դատավարության օրենսդրության համաձայն, փորձաքննությունը նշանակալի հանգամանքներ պարզելու համար է անցկացվում։ Իսկ այս դեպքում, ըստ դատավորի, «պաշտպանական կողմը չի նշել այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են պարզվել միայն փորձաքննության միջոցով»։
Այնուհետև Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը բացարկ է հայտնել գործը քննող դատավորների կազմին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում